Կուրության եւ լսողության կորստի սպառնալիք. Էշթոն Քաթչերն աուտոիմունային հիվանդություն ունի

11:12   9 օգոստոսի, 2022

Ամերիկացի դերասան Էշթոն Քաթչերը National Geographic շոուի եթերում առաջին անգամ պատմել է իր աուտոիմուն հիվանդության մասին, որից մի հատված հրապարակված է YouTube-ում։

«Երկու տարի առաջ ինձ մոտ առկա էր վասկուլիտի շատ տարօրինակ, հազվագյուտ տեսակ, որը խաթարեց իմ տեսողությունը, լսողությունը, թուլացրեց իմ ամբողջ շարժողական ապարատը», - խոստովանել է Քաթչերը:

Վասկուլիտը պաթոլոգիա է, որն ազդում է խոշոր, միջին եւ փոքր անոթների վրա։ Այն բնութագրվում է զարկերակների, երակների, փոքր մազանոթների պատերի բորբոքումով։

«Դուք դա չեք գիտակցում, քանի դեռ այն չի անհետանում։ Մինչեւ դուք չեք ասում․ «Ես չգիտեմ երբեւէ կկարողանա՞մ նորից տեսնել, չգիտեմ՝ երբեւէ կկարողանա՞մ նորից լսել, չգիտեմ՝ երբեւէ կկարողանամ կրկին քայլել»։ Բախտս բերել է, որ ողջ եմ»,- նշել է Էշթոնը։



© NEWS.am STYLE