Jo Malone բրենդը թողարկել է հյուրանոցների համար նախատեսված բուրմունքների հավաքածու

12:12   9 օգոստոսի, 2022

Բրիտանական Jo Malone օծանելիքի բրենդը թողարկել է հյուրանոցների համար նախատեսված բուրմունքների բացառիկ հավաքածու։ Այդ մասին գրում է Traveldine-ը։

291369481_581988320261854_5634571267122840410_n-pic4_zoom-1500x1500-16469.jpg (55 KB)

Jo Loves Hotel Collection-ը կներառի մարմնի եւ մազերի խնամքի միջոցների հավաքածու։ Այն կներկայացնի հյուրանոցային ապրանքների մատակարար Vanity Group-ը։ Հավաքածուն ներառում է չորս բույր։

Բոլոր բույրերը ոգեշնչված են բրենդի հիմնադիր եւ պարֆյումեր Ջո Մալոնի ճամփորդություններից։

«Կյանքում իմ երկու մեծ սերերը բուրմունքներն ու ճանապարհորդությունն են: Պատմելու հնարավորություններն անսահման են, եւ ինձ համար դրանք կյանք են փոխում։ Ես շատ ուրախ եմ համագործակցելու Vanity Group-ի հետ։ Սիրում եմ նոր արկածներ եւ աշխատանքս: Դրանք միշտ արթնացնում են մեր երևակայությունը»,- հայտարարել է Մալոնը։

Աղբյուրը՝ Gazeta.ru

 



© NEWS.am STYLE