Նաիրա Մուրադյանի «Թեւավորը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է NAFF անիմացիոն փառատոնի մրցութային ծրագրում

11:39   9 օգոստոսի, 2022

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած, ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Թեւավորը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է NAFF (NEUM ANIMATED FILM FESTIVAL) անիմացիոն փառատոնի մրցութային ծրագրում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։

12 րոպեանոց ֆիլմը պատմում է հսկա մի շան մասին, որը հրաշքով՝ թափանցիկ թեւերի շնորհիվ երկնքից իջնում է քաղաք։ Քաղաքի բնակիչները նրան անուն են տալիս՝ Գոդո։ Նա էլ փոխում է քաղաքի կյանքը։



© NEWS.am STYLE