Քանյե Ուեսթի «հարձակումների» պատճառով Փիթ Դեւիդսոնը դիմել է հոգեբանի

13:12   9 օգոստոսի, 2022

Դերասան Փիթ Դեւիդսոնը ծանր է տանում Քիմ Քարդաշյանի հետ բաժանումը։ Հայտնի է դարձել, որ կատակերգուն դիմել է հոգեբանին, սակայն խոսքը ոչ միայն Քիմի, այլ նրա նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի մասին է։

Մի քանի աղբյուրներ Page Six-ին հաստատել են, որ Փիթ Դեւիդսոնը «տրավմատիկ թերապիայի» է ենթարկվել սոցիալական ցանցերում Քանյե Ուեսթի հարձակումների եւ կոպիտ կատակների պատճառով: Ապրիլ ամսից սկսած հեռուստահաղորդվարը պարբերաբար դիմել է հոգեբանների օգնությանը՝ ռեփերի հետ բացահայտ թշնամանքի պատճառով։ «Քանյեից եւ նրա չարաճճիություններից առաջացած ուշադրությունն ու բացասական ալիքը պատճառ դարձան, եւ Փիթը ստիպված էր օգնություն փնտրել», - մեկնաբանել է ինսայդերը:

Աղբյուրը հավելում է, որ Դեւդսոնը «չի ափսոսում Քիմի հետ հանդիպելու համար եւ ցանկանում է, որպեսզի պարզ լինի․ նա աջակցել է Քարդաշյանին հարաբերությունների ողջ ընթացքում»։ «Առաջ շարժվելով՝ նա պարզապես ցանկանում է կենտրոնանալ իր կարիերայի վրա», - ավելացրել է Դեւիդսոնին մոտ կանգնած աղբյուրը:



© NEWS.am STYLE