Էզրա Միլլերը մեղադրվում է կողոպուտի մեջ

15:12   9 օգոստոսի, 2022

Վերմոնտի նահանգի ոստիկանությունը գողության մեղադրանք է ներկայացրել դերասան Էզրա Միլլերի դեմ: Այս մասին հայտնում է Variety-ն։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դերասանը ներխուժել է Սթեմֆորդում գտնվող առանձնատուն եւ գողացել ալկոհոլի մի քանի շիշ։ Վկաներին հարցաքննելուց եւ տեսագրությունները զննելուց հետո ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը։ Պարզվել է, որ նա նտաստիկ արարածներն ու նրանց բնակության վայրերը» ֆիլմի աստղն է։

Դատական ​​նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին: Ավելի վաղ դերասանը մեղադրվում էր բռնության մեջ։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE