Մաքսիմ Գալկինը ծեծկռտուքի պատճառով դադարեցրել է ելույթը Յորմալայում

14:12   9 օգոստոսի, 2022

Լատվիայում Մաքսիմ Գալկինի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ ծեծի են ենթարկել ռուսախոս հանդիսատեսին։ Այս մասին հայտնել է Միխայիլ Շախնազարովն իր՝ «Ыыху Москвы» Telegram-յան ալիքում։

Լրագրողի հրապարակած կադրերում երեւում է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել «Ձինտարի» դահլիճում, ավելի ուշ կոնֆլիկտը շարունակվել է փողոցում։ Հումորիստը ծեծկռտուքի սկսվելուց հետո ընդհատել է համերգը։ Ctnews-ի փոխանցմամբ՝ սկանդալը պայմանավորված է եղել քաղաքական տարաձայնություններով։

«Վեճի մասնակից երկու հանդիսատեսն էլ հանձնվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ հետագա հետաքննության համար։ Արտիստը 20 րոպե ընդմիջում է հայտարարել, որից հետո համերգը շարունակվել է»,- հրապարակմանը հայտնել են կազմակերպիչները։

 



© NEWS.am STYLE