Ռիտա Օրան եւ Թայկա Վայտիտին գաղտնի ամուսնացել են

16:12   9 օգոստոսի, 2022

Բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան եւ նրա սիրելին՝ ռեժիսոր Թայկա Վայտիտին գաղտնի ամուսնացել են նշանադրությունից երկու ամիս անց։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Նշվում է, որ արարողությունը փակ է եղել եւ կայացել է Լոնդոնում։ Միջոցառմանը ներկա են եղել նրանց ընտանիքների անդամներն ու ընկերները։ Հաղորդվում է նաեւ, որ Ռիտան վերցրել է ամուսնու ազգանունը եւ դարձել Վայտիտի-Օրա։

Օրան եւ Վայտիտին սկսել են հանդիպել 2021 թվականի մայիսին: Նախկինում ռեժիսորն ամուսնացած է եղել պրոդյուսեր Չելսի Ուինսթենլիի հետ, որը նրան երկու դուստր է պարգեւել։ Ռիտա Օրան պաշտոնապես ամուսնացած չի եղել, թեեւ հարաբերություններ ուներ դերասան Էնդրյու Հարֆիլդի, երաժիշտ Քալվին Հարիսի, ինչպես նաեւ պրոդյուսեր Էնդրյու Ուոթի հետ։



© NEWS.am STYLE