«Գեղեցկուհի հայուհի»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը

10:41   10 օգոստոսի, 2022

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Գայանե-Ասլամազյան-13.jpg (160 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում վերջին տարիներին ԱՄՆ-ում ապրող դերասանուհին սեւ զգեստ է կրում։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել է նվազագույն շպարին։ Գայանեն չի մակագրել հրապարակումը, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել մեկնաբանություններում․ «Գեղեցկուհի հայուհի», «նուրբ»։

Գայանե Ասլամազյան

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին փայլուն զգեստ էր կրում։ Գայանեն հավաքել էր մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիրն շրթներկին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոց, ականջօղ։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել դերասանուհուն․ «Հիասքանչ»։

 



© NEWS.am STYLE