«Էս խառն աշխարհում մի հաղթանակ կա՝ սիրո հաղթանակը»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)

23:41   9 օգոստոսի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Նազենի-Հովհաննիսյան-13.jpg (177 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Նազենին կրում է սեւ զգեստ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում զարդերը։ «Էս խառն աշխարհում մի հաղթանակ կա՝ սիրո հաղթանակը: Սիրով ու սիրո հանուն», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Նազենի-Հովհաննիսյան-10.jpg (192 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Նազենին կրում էր սպիտակ բլուզ, որը համադրել էր նույն երանգի լայն տաբատի եւ մուգ գույնի բաճկոնի հետ։ Նա հավաքել էր մազերը, իսկ կերպարն ամբողջական էր արեւային ակնոցը։ «Իմ Երկինքն ամենուր է: Թող խաղաղ բացվի օրը... մենք շատ ունենք դրա կարիքը.... Աստծով ուժեղ լինենք, մեր հույսը մեզ վրա պիտի լինի: Կամքով ամուր մնանք, մեր հարցերը մենք պիտի լուծենք: Սրտով անչար մնանք, էդ չարությունը միայն մեր դեմ ենք գործածում: Մաքուր պահենք Երկինքը մարդկային փոքրոգությունից ու ախտից: Լույսը՝ բարով...», - մակագրել էր նա։



© NEWS.am STYLE