Ոճային․ Անի Խաչիկյանի նոր լուսանկարը

19:46   9 օգոստոսի, 2022

Դերասանուհի Անի Խաչիկյանը հանգստի է մեկնել Շվեդիա, որտեղից պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։

Անի-Խաչիկյան-13.jpg (252 KB)

Իր ինստագրամյան էջի Stories բաժնում տեղադրված կադրերում Անին ոճային կերպարում է։ Նա կրում է սպիտակ վերնաշապիկ, որը համադրել է վարդագույն ժիլետի եւ սպորտային կոշիկների հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, առանց շպարի է։ Նրա կերպարն ամբողջական են դարձնում արեւային ակնոցն ու նորաձեւ պայուսակը։ Հրապարակումը դերասանուհին չի մակագրել։

Անի-Խաչիկյան-12.jpg (118 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա մուգ երանգի տոպ էր կրում, որը համադրել էր վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, առանց շպարի էր։ «Մարդիկ էստեղ իրենց տրված բնության հետ ներդաշնակ ապրում ու ստեղծում են, իրենց ունեցածը գնահատել ու խնամել գիտեն, դրա համարա ամեն ինչ սիրուն ու խաղաղ էստեղ...Շվեդիան սեր ա առաջին հայացքից», - հրապարակումը մեկնաբանել էր դերասանուհին։

 



© NEWS.am STYLE