«Անիրական»․ Աննա Թովմասյանը՝ նուրբ կերպարում

22:37   9 օգոստոսի, 2022

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է նուրբ ու հմայիչ կերպարում։

Աննա-Թովմասյան-13.jpg (176 KB)

Իր ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասար մայրիկը կրում է ծաղկավոր պրինտով զգեստ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել են զարդերը։ «Կյանքում առաջին անգամ Արամեն ասաց, որ ես սիրուն եմ (makeup-ից հետո)։ Նա չի սիրում, երբ ինձ դիմահարդարում են», - հրապարակումը հումորով մեկնաբանել է երիտասարդ մայրիկը։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել Աննային․ «Անիրական»։

293990395_403411498427863_8539849842604581193_n(1).jpg (365 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Երիտասարդ մայրիկը ամառային հմայիչ կերպարում էր։ Նա կրում էր բաց երանգի տոպ, որը համադրել էր երկարափեշ կիսաշրջազգեստի ու ցածրակրունկների հետ։ Երգիչ Արամեի կինը հավաքել էր մազերը, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Ես ու աշխարհս», - հրապարակումը կարճ մակագրել էր Աննան։



© NEWS.am STYLE