Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը կզրկվի երեխաների ապրուստավճարից

19:12   9 օգոստոսի, 2022

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը եւ նրա որդիների հայրը՝ Քեւին Ֆեդերլայնը, կմնան առանց արտիստի ֆինանսական աջակցության։ Այս մասին հայտնում է Radar Online-ը։

Երեխաների ապրուստավճարի չափը, որը Սփիրսը վճարում է Ֆեդերլայնին, նախատեսվում է կրճատել 2023 թվականին, երբ որդիներից մեկը՝ Շոնը, 18 տարեկան կդառնա: 2024 թվականի օգոստոսին Քeuինն ամբողջությամբ կզրկվի երեխաների խնամակալության համար նախատեսված միջոցներից, քանի որ երկրորդ որդին՝ Ջեյդենը, նույնպես չափահաս կդառնա։

Իրավիճակից տեղյակ աղբյուրների համաձայն՝ 2018 թվականին Ֆեդերլայնը հայց է ներկայացրել՝ պահանջելով երեխաների աջակցության չափը ամսական $20,000-ով ավելացնել։ Նրա խոսքով՝ ինքը ստացել է Սփիրսի վաստակած գումարի մեկ տոկոսից էլ պակաս, եւ պնդել է, որ երգչուհին ավելի շատ վճարի։ Նախկին ամուսինը նաեւ պնդել է, որ իր եկամուտը շատ ավելի քիչ է, քան նախկինում էր, եւ ինքն էլ ավելի վատ պայմաններում է ապրում, քան Բրիթնին։

Սփիրսի փաստաբանները վիճարկել են այդ պահանջը։ Ի վերջո, Սփիրսի հայրն առաջարկել է ամսական լրացուցիչ 10000 դոլար վճարել, եւ վեճը հարթվել է։

Աղբյուրը՝ Lenta.ru  



© NEWS.am STYLE