Քայլի Ջենները նշում է 25-ամյակը․ մեդիաաստղի տպավորիչ look-երը՝ թրենդային պրինտներից մինչեւ նրբագտեղ զգեստներ (ֆոտո)

16:51   10 օգոստոսի, 2022

Մեդիադեմք, մոդել եւ բիզնեսլեդի՝ չնայած երիտասարդ տարիքին՝ Քայլի Ջեններն արդն կարող է հպարտանալ մի շարք ձեռքբերումներով։ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի հանրահայտ ներկայացուցիչներից մեկը Instagram-ում ամենապահանջված աստղերից է, ինչի մասին խոսում է այն փաստը, որ Ջենները սոցիալական հարթակում երկրորդ ամենաշատ հետեւողներ ունեցող աստղն է (365 միլիոն), եւ զիջում է միայն Քրիստիանո Ռոնալդոյին (474 միլիոն)։

Քայլին հայտնիության հասավ Keeping Up With The Kardashians ընտանեկան շոուից հետո, իսկ տարիներ անց երկրպագուների ուշադրությունը գրավեց նորաձեւության հանդեպ իր հետաքրքրությամբ՝ թելադրելով իր իսկ թրենդները։

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Քայլի Ջենները նշում է ծննդյան 25-ամյակը, եւ սա հրաշալի առիթ է վերհիշելու նրա հետաքրքիր կերպարներից մի քանիսը։ Քայլիի ցանկացած look թրենդային է՝ լինի դա երեկոյան զգեստ, կոմբինիզոն, թե սպորտային հագուստ։ Առանձնացրել ենք 10 լուսանկար, որոնք լավագույնս ներկայացնում են մոդելի ոճը։

298276812_746424519950629_5629629561843519986_n.jpg (92 KB)

298246471_2266888386793023_8264715688318520734_n.jpg (70 KB)

297983597_614991943393888_1685935858224830676_n.jpg (88 KB)

297960552_459497659122879_7764873698606030762_n.jpg (69 KB)

297937884_392314992972413_5079692522212720752_n.jpg (76 KB)

297891144_5705681232797190_1576334059141627992_n.jpg (60 KB)

297602353_599648834893952_1967365279658638544_n.jpg (60 KB)

298027267_1882712145409204_6381259524294511584_n.jpg (36 KB)

298186072_5441158102597925_2915922678638393467_n.jpg (36 KB)

298236940_3213931928860287_4241106037661050610_n.jpg (34 KB)

Լուսանկարները՝ Քայլի Ջենների ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE