«Չեմ կարող երգել». Վալերիան չեղարկել է համերգները ձայնի հետ կապված խնդիրների պատճառով

18:04   9 օգոստոսի, 2022

Ռուս երգչուհի Վալերիան խոստովանել է, որ այլեւս չի կարող երգել կորոնավիրուսի պատճառով։ Երգչուհին հերթով չեղարկում է համերգները, հայտնում է «Пятый канал»-ը։

«Ես ընդհանրապես չեմ կարող երգել։ Ձայնագրության ներքո չեմ կարողանում, իսկ կենդանի ոչ մի կերպ չի ստացվում։ Դա անհնար է»,- պատմել է նա։

Արտիստուհին հրաժարվել է ելույթ ունենալ ձայնագրության ներքո եւ նույնիսկ մտածում է կարիերան ավարտելու մասին։



© NEWS.am STYLE