Մահացել է «Ձայնը 60+»-ի հաղթող Միխայիլ Սերեբրյակովը

17:01   9 օգոստոսի, 2022

Կյանքի 99-րդ տարում մահացել է «Ձայնը 60+» շոուի չորրորդ եթերաշրջանի հաղթող Միխայիլ Սերեբրյակովը։ Այս մասին հայտնում է Rg.ru-ն։ Արտիստի մահվան հանգամանքները չեն հաղորդվում։

«Նա հրաշալի մարդ էր, ափսոս, որ հեռացավ։ Աստված հոգին լուսավորի», - հայտնել է ռուս երգիչ Օլեգ Գազմանովը, որը շոուում նրա մարզիչն էր։

Միխայիլ Սերեբրյակովը Հայրենական մեծ պատերազմի վետերան էր։



© NEWS.am STYLE