Ինչպես պետք է ինտրովերտը հանդիպման գնա

21:12   13 օգոստոսի, 2022

Ինտրովերտները ոչնչով չեն զիջում էքստրավերտներին։ Նրանք ուղղակի տարբերվում են։ Իսկ ինչպես պետք է ինտրովերտը պատրաստվի հանդիպման գնալուն։ Ներկայացնում ենք  7 խորհուրդ, որոնք իսկապես օգտակար են այդ հարցում։

Ընտրիր լավ եւ ծանոթ ռեստորան

Հանդիպման համար ռեստորանը կամ սրճարանը հիանալի վայր է։ Սակայն ինտրովերտը հանդիպման գնալիս պետք է ընտրի այնպիսի ռեստորան, որտեղ արդեն եղել է եւ իրեն հարմարավետ է զգում։

Մարդկանց հետ հին ծանոթների պես շփվիր

Անծանոթ մարդու հետ ավելի հեշտ մտերմանալու համար պետք է պատկերացնել, որ նա քո ընկներն է, որին վաղուց ես ճանաչում։

Խոստովանիր, որ ինտրովերտ ես

Եթե մարդկանց հետ շփման հարցում այնքան էլ ակտիվ չես, ուրեմն պետք չէ թաքցնել դա։ Հարկավոր է բարձրաձայնել այդ մասին, քանի որ քո պահվածքը (որը բնական եւ ընդունելի է քեզ համար) սառը եւ ոչ հաճելի կթվա դիմացինին։ Նա  կմտածի, որ անհետաքրքիր է քեզ համար։

Հանդիպումն ավելի վաղ ծրագրիր

Դարձիր քո հոգեբանը։ Հանդիպումից առաջ մտածիր, որ ամեն ինչ իդեալական է լինելու, պատկերացրու, թե ինչ ես անելու, ինչ կցանկանաս իմանալ նրա մասին։ Սա ինքնավստահություն կտա քեզ։

Հետաքրքիր հարցեր մտածիր

Մարդիկ շատ են սիրում իրենց մասին խոսել։ Եթե ցանկանում ես գրավել տղամարդու ուշադրությունը, ուրեմն պետք է համոզես նրան, որ նա հիանալի տեսք ունի եւ նրա հետ անչափ հետաքրքիր է։ Իսկ դրա լավագույն միջոցը նրա կյանքի գեղեցիկ հիշողությունների մասին խոսելն է։

Մեծ ակնկալիքներ մի ունեցիր

Ինտրովերտները սիրում են կարդալ եւ հաճախ շփոթում են մտացածին եւ իրական աշխարհները։ Եթե առաջին հանդիպման ժամանակ չես զգում, որ հենց նա է քո կյանքի ընկերը, պետք չէ մտածել, որ ոչինչ չի ստացվի ձեզ մոտ։ Առաջին հանդիպումը երբեք կատարյալ չի լինում՝ ոչ տղամարդու, ոչ էլ կնոջ համար։

Հանդիպիր նրա հետ, ով ստիպում է մոռանալ միայնության մասին

Ցանկացած հարաբերություն պետք է հանգստություն, հարմարավետություն եւ ուրախություն պարգեւի. ոչ մի լարվածություն։ Եթե գտել ես մի այնպիսի տղամարդու, ում հետ հաճույքով ես զրուցում եւ քեզ խաղաղ ես զգում, հենց նրան էլ ընտրիր։



© NEWS.am STYLE