Թոմ Քրուզը կնկարահանվի «Առաքելությունն անհնարին է» ստեղծողի մյուզիքլում

20:12   9 օգոստոսի, 2022

Թոմ Քրուզը հայտարարել է «Առաքելությունն անհնարին է» ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Մաքքուարիի հետ նոր նախագծի մասին: Դուետն աշխատում է նաեւ նոր օրիգինալ մյուզիքլի վրա։

Ֆիլմի մանրամասները չեն հայտնում։ Սա Քրուզի կարիերայի առաջին մյուզիքլը չէ։ Ավելի վաղ նա նկարահանվել է «Դարերի ռոք» ֆիլմում (2012):

Բացի այդ, Քրուզը մտադիր է եւս մեկ ֆրանշիզայում հանդես գալ: Բոլոր ֆիլմերի զարգացման մասին հայտնել է բացառապես Deadline-ը։



© NEWS.am STYLE