Վալերի Մելաձեն կարող է կորցնել Մոսկվայում գտնվող առեւտրի կենտրոնը

23:12   9 օգոստոսի, 2022

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վալերի Մելաձեն կարող է կորցնել Մոսկվայում գտնվող իր առեւտրի կենտրոնը։ Այս մասին հայտնի է դարձել Mash Telegram ալիքին։

Կատարողը «Վանտաժ» առեւտրի կենտրոնը ձեռք է բերել դեռեւս 2009 թվականին։ 2021 թվականին ստուգելիս տեսուչը շենքի տարածքում հայտնաբերել է ավտոդպրոց, հագուստի եւ կոշիկի վերանորոգում, գրավատուն։ Նման գործողությունները խախտում են Մելաձեի եւ Մոսկվայի իշխանությունների պայմանավորվածությունները։

Այժմ «Վանտաժը» եւ երաժիշտը կարող են տուգանվել պայմանագրի չկատարման համար։ Նախնական տվյալներով՝ Մելաձեին կարող է զրկվել տարեկան 15 մլն ռուբլի եկամտից։



© NEWS.am STYLE