Սերենա Ուիլյամսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. մարզուհին ցանկանում է Ալեքսիս Օհանյանին երկրորդ երեխա պարգեւել

10:12   10 օգոստոսի, 2022

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ակնարկել է կարիերայի մոտալուտ ավարտի մասին։ Այս որոշման մասին նա խոսել է ամերիկյան Vogue-ի համար նախատեսված էսսեում՝ նկարահանվելով նաեւ ամսագրի ֆոտոշարքում։

«Ինձ համար դժվար է ընդունել, որ պետք է դադարեցնեմ թենիս խաղալը։ Ինձ համար դա մի տեսակ արգելված թեմա է: Երբ խոսք է գնում դրա մասին՝ աչքերիս արցունքներ են հայտնվում»,- խոստովանել է մարզուհին։

09082022-serena-06.jpg (158 KB)

Այժմ Սերենան եւ նրա ամուսին Ալեքսիս Օհանյանը՝ Reddit սոցիալական ցանցի համահիմնադիրը, մեծացնում են իրենց դստերը՝ Օլիմպիային եւ պլանավորում են երկրորդ երեխայի ծնունդը։ «Հավատացեք ինձ, ես երբեք չեմ ցանկացել ընտրություն կատարել թենիսի եւ ընտանիքի միջեւ: Չեմ կարծում, որ դա արդարացի է»,- ասել է Ուիլյամսը, որը հղի էր, երբ հաղթեց 2017 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը։

Էսսեում Ուիլյամսն ակնարկել է, որ ԱՄՆ բաց առաջնությունը, որը սկսվում է օգոստոսի 29-ին, կլինի նրա վերջին մրցաշարը։



© NEWS.am STYLE