Պետդումայում առաջարկել են արգելել երգչուհի Լայմա Վայկուլեի մուտքը Ռուսաստան

11:12   10 օգոստոսի, 2022

Պետդումայի պատգամավոր, «Справедливая Россия – За правду» խմբակցության պատգամավոր Դմիտրի Կուզնեցովն առաջարկել է արգելել երգչուհի Լայմա Վայկուլեի մուտքը Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ նրա դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Արտիստուհու մուտքի արգելքի պատճառը, ըստ Կուզնեցովի, եղել է հուլիսի 31-ին Լիտվայում կայացած համերգի ժամանակ նրա պահվածքը։ Ելույթի ժամանակ կատարողը բեմում պարզել է Ուկրաինայի դրոշը՝ դրանով իսկ ցույց տալով իր դիրքորոշումը հատուկ ռազմական գործողության առնչությամբ։

«Պետության պաշտպանունակությունը կամ անվտանգությունը կամ հասարակական կարգը կամ բնակչության առողջությունը պաշտպանելու համար խնդրում եմ Ձեզ, Ալեքսանդր Վասիլեւիչ, դիտարկել մուտքի արգելքի տեսքով սահմանափակող միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության տարածք լատվիացի երգչուհի Լայմա Վայկուլեի համար»,- ընդգծել է պատգամավորը։



© NEWS.am STYLE