Թեյլոր Սվիֆթը պատասխանել է Playas Gon' Play երգի գրագողության մեղադրանքներին

12:12   10 օգոստոսի, 2022

Ամերիկացի երգչուհի եւ երգահան Թեյլոր Սվիֆթը հերքել է իր Shake It Off երգի ստեղծման ժամանակ հեղինակային իրավունքի խախտման մասին մեղադրանքները։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Երգչուհին հայտարարել է, որ Shake It Off երգի բառերն ամբողջությամբ գրել է ինքը։ Նա հավելել է, որ երբեք չի լսել 3LW-ի Playas Gon' Play երգը, որի գրագողության մեջ իրեն մեղադրում են։

«Մինչ 2017 թվականը, երբ ես իմացա հայցի մասին, երբեք չէի լսել Playas Gon' Play երգը եւ երբեք չէի լսել այս երգի կամ 3LW-ի մասին», - ասել է արտիստուհին։



© NEWS.am STYLE