«Արեւը գիտի, թե որքան եմ ջերմանում իր ճառագայթներով․․․»․ Ռոմելա Սարգսյան (ֆոտո)

13:52   10 օգոստոսի, 2022

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որում ներկայացել է ամառային առօրյա կերպարում։

Ռոմելա-Սարգսյան-7.jpg (268 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է ուսերը բաց, երկնագույն բլուզ, որը համադրել է սեւ տաբատի հետ։ Ռոմելայի մազերը հավաքված են, առանց շպարի է։ «Հուսով եմ, որ արեւը գիտի, թե որքան եմ ես ջերմանում իր ճառագայթներով ...», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Ռոմելա Սարգսյան

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին վարդագույն հագուստ էր կրում՝ տոպ, տաբատ եւ պիջակ։ Կերպարն ամբողջացնում էին սեւ բարձրակրունկները։ Ռոմելան արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Մեկնաբանություններում նա հետեւորդներին շնորհակալություն էր հայտնել դրական հույզերի համար։

 

 

Գլխավոր լուսանկարը՝ @melik_pashayan_photo



© NEWS.am STYLE