Բրեդ Փիթը «վատ» դերասանների ցուցակ ունի

13:06   10 օգոստոսի, 2022

Արեւմտյան լրատվամիջոցները պարզել են, որ Բրեդ Փիթն առանձին նոթատետրում գրանցում է իր գործընկերների պահվածքը նկարահանման հրապարակում։ Ըստ Ահարոն Թեյլոր-Ջոնսոնի՝ Փիթը նույնիսկ կազմել է «վատ» եւ «լավ» դերասանների ցուցակ։ Միաժամանակ նա սկզբունքորեն հրաժարվում է ապագայում առաջինի հետ համագործակցությունից։

Ջոնսոնը, ով հասցրել է աշխատել Բրեդի հետ «Փանփուշտից արագ» ֆիլմում, ընդգծել է, որ Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը բարի եւ հաճելի անձնավորություն է, բայց, այնուամենայնիվ, բավականին պահանջկոտ է այլ մարդկանց նկատմամբ։

Ըստ ասեկոսեների՝ Սանդրա Բալոքը «լավ» ցուցակում է:



© NEWS.am STYLE