Փիթեր Ջեքսոնը ցանկացել է դիմել հիպնոսի, որպեսզի մոռանա «Մատանիների տիրակալը» ֆիլմի աշխատանքների մասին

16:11   10 օգոստոսի, 2022

«Մատանիների տիրակալը» եռերգության ռեժիսոր Փիթեր Ջեքսոնն ասել է, որ կցանկանար մոռանալ ֆիլմերի վրա տարված աշխատանքի մասին, որպեսզի վայելեր սյուժեն որպես հասարակ հանդիսատես։ Նրա խոսքերը մեջբերում է IGN-ը:

 «Երբ մենք նկարահանում էինք ֆիլմերը, միշտ զգում էի՝ ես այն դժբախտ մարդն եմ, ով երբեք չի դիտել դրանք որպես բոլորովին նոր ֆիլմ: Մինչ պրեմիերան, ես արդեն հինգ-վեց տարի ընկղմված էի դրա մեջ։ Եվ ինձ համար մեծ ողբերգություն էր, որ չկարողացա ֆիլմերը դիտել որպես սովորական հեռուստադիտող»,- խոստովանել է Ջեքսոնը:

Ռեժիսորի խոսքով՝ ինքը հազվադեպ է վերանայում իր ֆիլմերը։ Օրինակ, «Թագավորի վերադարձը» նա վերջին անգամ դիտել է 2009 թ.-ին։



© NEWS.am STYLE