Իոսիֆ Պրիգոժինն աջակցել է երգչուհի Անի Լորակին

15:12   10 օգոստոսի, 2022

Ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը դատապարտել է ռուսների զանգվածային հարձակումները ուկրաինացի արտիստների վրա, որոնք նա անվանել է «վհուկների որս»։

Լրագրողներին տված հարցազրույցում Պրիգոժինը նաեւ ընդգծել է, որ ուկրաինացի երգչուհի Անի Լորակը չի մեկնաբանել տեղի ունեցողը եւ արժանի չէ ռուս երկրպագուների քննադատությանը։

«Ես ոչ մի ագրեսիվ հայտարարություն չեմ տեսել Ռուսաստանի նկատմամբ Անի Լորակի կողմից։ Հիմա սկսվել է ամենավատ բանը՝ վհուկների որսը։ Եթե ​​Անին ցանկանում է ելույթ ունենալ Ռուսաստանում, ապա նրա ելույթներն արգելելը չափազանց սխալ է»,- նշել է պրոդյուսերը։



© NEWS.am STYLE