«Բեւերլի Հիլզ 90210» սերիալի աստղը կոմայի մեջ է

14:17   10 օգոստոսի, 2022

«Բեւերլի Հիլզ 90210»-ի աստղ Դենիզ Դաուզը կոմայի մեջ է։ Այս մասին հայտնում է PageSix-ը։

Այժմ արտիստուհին անգիտակից վիճակում հիվանդանոցում է, որի պատճառն, ըստ հարազատների, սուր մենինգիտն է։ Հայտնի չէ, թե երբ է Դաուզի մոտ նման ախտորոշում գրանցվել։ Հաղորդվում է, որ բժիշկները չգիտեն, թե երբ աստղը կկարողանա ուշքի գալ եւ վերջապես ապաքինվել։

«Հուսով ենք, որ նա շուտով դուրս կգա այս վիճակից, բայց առայժմ կոմայի մեջ է։ Բժիշկները չգիտեն, թե երբ նա կարթնանա, սակայն հարկ է նշել, որ կոմայի պատճառը բժշկական միջոցները չեն: Դենիզը վառ դերասանուհի եւ ռեժիսոր է, ում դեռ երկար տարիների կյանք կունենա։ Մտքերը, աղոթքներն ու աջակցությունը շատ են գնահատվում»,- ասել է դերասանուհու քույրը։

Բացի «Բեւերլի Հիլզ 90210»-ում նկարահանվելուց, Դաուզը նկարահանվել է նաեւ այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Կրքի անատոմիա», «Դոկտոր Հաուս» եւ շատ այլ նախագծերում:



© NEWS.am STYLE