Ամանդա Սեյֆրիդը պատմել է իր կարիերայի սկզբում ինտիմ տեսարաններում նկարահանելու փորձի մասին

17:07   10 օգոստոսի, 2022

Ամերիկացի դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը վերհիշել է, թե ինչպես է առանց ներքնազգեստի նկարահանվել՝ իր դերը կորցնելու վախի պատճառով։ Այս մասին արտիստուհին հայտնել է Porter-ին տված հարցազրույցում։

Դերասանուհին չի կիսվել այն նախագծի մանրամասներով, որին մասնակցել է իր դերասանական կարիերայի սկզբում, ինչպես նաեւ չի հայտնել ռեժիսորի անունը, սակայն նշել է, որ այժմ նման գործողությունները աննորմալ է համարում։

Սեյֆրիդը համաձայնել է կադրում առանց ներքնազգեստի հայտնվելու պայմանին, քանի որ չի ցանկացել տարաձայնություններ ունենալ նկարահանող խմբի հետ, ինչպես նաեւ կորցնել դերը։

«19 տարեկանում ես քայլում էի առանց ներքնազգեստի։ Դա նորմա՞լ է: Ինչպե՞ս թույլ տվեցի, որ դա տեղի ունենա: Օ՜, ես գիտեմ, թե ինչու դա տեղի ունեցավ. ես 19 տարեկան էի եւ չէի ուզում որեւէ մեկին վշտացնել եւ ցանկանում էի պահել իմ աշխատանքը: Ահա, թե ինչու»,- կիսվել է դերասանուհին։

 

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE