«Օրվա տրամադրություն»․ Լուիզա Ներսիսյանի գրավիչ կերպարը

19:43   10 օգոստոսի, 2022

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Լուիզա-Ներսիսյան-11.jpg (233 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հրապարակումը Լուիզան գրել է․ «Օրվա տրամադրություն»։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Կրակ»։

271813630_219731223696117_330472908063450995_n.jpg (75 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում նա սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Լուիզա Ներսիսյանն արձակել էր մազերն ու ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Դասական»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Լուիզան, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Հմայիչ հայուհի»։



© NEWS.am STYLE