«Ստում են խարիզմատիկ հայերը․ դիլիջանյան ջուրն աշխարհում հաստատ առաջին տեղն է զբաղեցնում»․ Ժաննա Լեւինա

15:48   10 օգոստոսի, 2022

Կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի հայաստանյան արձակուրդը շարունակվում է։ Ժաննան ոչ միայն շրջում է Հայաստան աշխարհի տեսարժան վայրերում, այլեւ դրանց մասին պատմում է իր հետեւորդներին։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

Ժաննան այս անգամ լուսանկարներ է հրապարակել Դիլիջանից, որոնց կից՝ հղում անելով հայտնի «Միմինո» ֆիլմին, Գարիկ Մարտիրոսյանի կինն իրեն հատուկ հումորով գրել է․ «Երեկ ես ժամանեցի Դիլիջան՝ փորձելու դիլիջանյան հայտնի ջուրը, որն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։ Ստում են, իհարկե, խարիզմատիկ հայերը) Փորձեցի, հաստատ առաջինն է»։

Օրեր առաջ Ժաննան կիսվել էր Հաղարծին վանական համալիրում արված կադրերով։ «Նեղ կիրճում՝ բոլոր կողմերից լեռնաշղթաներով շրջապատված կաղնու եւ հաճարենու պահպանվող անտառների մեջ է գտնվում Դիլիջան ազգային պարկի մարգարիտներից մեկը՝ Հաղարծին վանքը... Նման հրաշքը պետք է տեսնել սեփական աչքերով», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Գարիկ Մարտիրոսյանի կինը։



© NEWS.am STYLE