«Ջրահարսերը գոյություն ունեն»․ Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

20:31   10 օգոստոսի, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել։

Իննա-Խոջամիրյան-4.jpg (217 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել ջրի մեջ։ Նա թափանցիկ թեւերով, մուգ երանգի հագուստով է։ Իննայի մազերն արձակված են, վառ ու արտահայտիչ շպարով է։ «Ջրահարսերը գոյություն ունեն», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Իննա-Խոջամիրյան-6.jpg (216 KB)

«Ժամանակին իմ աչքերում այս վիթխարի, լայն փողոցներով, մե՜ծ շենքերով քաղաքն այս անգամ այնքա՜ն փոքրիկ էր: Իմ դպրոցն էր փոքրիկ...Նույնիսկ մեր տան դիմացի եկեղեցին, որն իմ կյանքում տեսած ամենամեծ շինությունն էր, ուր կարելի էր մտնել ու մոլորվել, գաղտնի բարձրանալ վերնահարկ ու խորհրդավոր լռության մեջ ժամերով մնալ մենակ` այս անգամ ուրիշ էր այնքան...

Պարզվում է` Փոքրիկը ես էի...ժամանակին... Իսկ քաղաքն իմ աչքերում ու սրտում էր այդքան մեծ...Հիմա, թերևս, աչքերս ուրիշ են... Հայացքս է ուրիշ...Շենքերին, եկեղեցիներին, քաղաքներին, ՄԱՐԴԿԱՆՑ...

Բայց սիրտս նույնն է, ու այս փոքրիկ քաղաքն իմ սրտում մե՜ծ տեղ ունի... Ընդմիշտ...»,- «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում օրերս գրել էր Իննան։

 

 

 

 

Լուսանկարները՝ @theeiconn



© NEWS.am STYLE