Ջիմ Քերին ստեղծել է 50,000 դոլար արժողությամբ NFT

22:12   10 օգոստոսի, 2022

Կանադացի եւ ամերիկացի դերասան Ջիմ Քերին թողարկել է Goon In Moonlight անիմացիոն տեսահոլովակը NFT նշանով։ Այս մասին հայտնում է Penta-ն։

Դերասանի ձայնով եւ նրա դստեր բեք վոկալով Goon In Moonlight վերնագրով տեսահոլովակը տեղադրվել է SuperRare աճուրդի հարթակում եւ կփակվի օգոստոսի 11-ին: Քերիի աշխատանքի մեկնարկային գինը 50000 դոլար է։

Կադրերում երեւում է աղջկա ուրվագիծը, որն իր ձեռքով ծածկում է լուսնի լույսը, իսկ հետո վերածվում հրեշի։

Հաղորդվում է, որ NFT օբյեկտի վաճառքից ստացված հասույթի մի մասը կտրամադրվի World Central Kitchen ոչ առեւտրային կազմակերպությանը, որը նվիրված է բնական աղետներից փրկված մարդկանց սնունդ տրամադրելուն։



© NEWS.am STYLE