Գրիգորի Լեպսը մոտ կես միլիոն ռուբլի է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա

23:07   10 օգոստոսի, 2022

Երգիչ Գրիգորի Լեպսը մոտ 500 հազար ռուբլի է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, գրում է kp.ru-ն։

Արտիստը դիմել է բլեֆարոպլաստիկայի՝ փոխելով կոպերի ձեւը։ Մի քանի ամիս առաջ երգչի անձնական բլոգում հայտնվեց մի լուսանկար, որում նրա աչքերը ծածկված էին կպչուն ժապավեններով։

Հաղորդվում է, որ Լեպսը դիմել է դեմքի ձգման: Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, կատարվել է սմաս-լիֆթինգ՝ ավելորդ մաշկը կտրվել է, իսկ օվալը՝ ձգվել։

Նաեւ կնոջ՝ Աննա Շապլիկովայից բաժանվելուց հետո երգիչը խոստովանել է, որ մազերի փոխպատվաստում է արել։



© NEWS.am STYLE