Լուի XV-ի կերպարում․ հրապարակվել է Ջոնի Դեփի լուսանկարը «Ժաննա Դյուբարի» ֆիլմից

10:12   11 օգոստոսի, 2022

Հրապարակվել է Ջոնի Դեփի լուսանկարը՝ Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի կերպարում։ Դերասանը հանդես կգա ռեժիսոր Մայվենի («Իմ թագավորը», «ԴՆԹ», «Ռետուշ») «Ժաննա Դյուբարի» նոր ֆիլմում։ Այդ մասին գրում է Dtf-ը։

image-2022-08-10-194835-640x355.jpg (22 KB)

«Ժաննա Դյուբարին» կպատմի Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդի վերջին սիրելիի կյանքի մասին, որը աստիճանաբար հասարակության մեջ ավելի լավ դիրք է զբաղեցնում՝ անցնելով աղքատ կուրտիզանուհու ճանապարհը։ Ըստ սյուժեի՝ Լյուդովիկը սիրահարվում է մի աղջկա, որը վերադարձնում է իր կիրքը կյանքի հանդեպ, եւ վերջում նա տեղափոխվում է Վերսալ, որտեղ սկանդալ է առաջացնում թագավորի համախոհների շրջանում։

Թագավորի սիրելիի դերը կկատարի ինքը՝ Մայվենը, ով նաեւ հանդես է գալիս որպես ռեժիսոր եւ սցենարի համահեղինակ։ Ֆիլմում կնկարահանվեն նաեւ Պիեռ Ռիշարը, Բենջամին Լավերնը եւ Նոյեմի Լվովսկին:



© NEWS.am STYLE