Թրեւիս Սքոթը Լոնդոնում երկու համերգների ընթացքում վաճառել է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ ապրանք

11:06   11 օգոստոսի, 2022

Ամերիկացի ռեփեր Թրեւիս Սքոթը Լոնդոնում երկու համերգների ժամանակ վաճառել է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ ապրանք եւ գերազանցել է Մեծ Բրիտանիայի վաճառքի նախորդ ռեկորդը, որը սահմանել էր կորեական BTS խումբը։ Այդ մասին գրում է TMZ-ը։

Օգոստոսի 6-ին եւ 7-ին ռեփերը երկու համերգ է տվել Լոնդոնում, որոնք առաջինն էին Astroworld փառատոնում նոյեմբերյան ելույթից ի վեր, որտեղ տասը մարդ զոհվեց հրմշտոցի հետեւանքով։ Ելույթների ժամանակ արտիստի երկրպագուները գնել են ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ իրեր, որոնք պատրաստված են հատուկ Մեծ Բրիտանիայում Սքոթի ելույթի համար։

Գլխարկղերը վաճառվել են 100-ից 125 դոլարով, շապիկները՝ 45-ից 75 դոլար, գլխարկները՝ 45-ական դոլար:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE