«Տեսածն ու զգացածը խիտ ա, պետք ա կարճ ժամանակում հասցնել ընտրել, ապա ստանալ թարմ ու տպավորող պատկեր, ապրում, հիշողություն»․ Անի Խաչիկյան

12:44   11 օգոստոսի, 2022

Դերասանուհի Անի Խաչիկյանը հանգստի է մեկնել Շվեդիա, որտեղից հետեւորների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։

Անի-Խաչիկյան-14.jpg (55 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Անին եւ նրա որդին պատկերված են թանգարանում։ «Տեսածն ու զգացածը խիտ ա, պետք ա կարճ ժամանակի մեջ հասցնել ընտրել, ապա ստանալ թարմ ու տպավորող պատկեր, ինֆորմացիա, ապրում, հիշողություն, իսկ երբ օրվա վերջում վերանայում ու թերթում եմ էդ պատկերներ, ամեն ինչ կրկնապատկվում ա ՝ «նկարիս» մեջ ավելացած նոր գործող անձով», - գրել է Անի Խաչիկյանը։

Անի-Խաչիկյան-13.jpg (252 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Անին ոճային կերպարում էր։ Նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, որը համադրել էր վարդագույն ժիլետի եւ սպորտային կոշիկների հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Նրա կերպարն ամբողջական էին դարձնում արեւային ակնոցն ու նորաձեւ պայուսակը։ Հրապարակումը դերասանուհին չէր մակագրել։



© NEWS.am STYLE