Նարգիզ Զակիրովան հայտարարել է իր հղիության մասին

12:12   11 օգոստոսի, 2022

Երգչուհի Նարգիզ Զակիրովան իր միկրոբլոգում հայտնել է հղիության մասին։ Արտիստուհին նաեւ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ իր խմբի տեխնիկ Անտոն Լովյագինի հետ։ Տղամարդը նրանից փոքր է 12 տարով։

351x600_1_83b7b78c89940f28f7c02766dc2eaf79@388x664_0xac120003_21365625451660121092.jpg (67 KB)

«Ձայնը» նախագծի աստղի երկրպագուները շտապել են շնորհավորել զույգին։

«Նարգիս, անսպասելի էր: Շնորհավոր», «Ինչպիսի լավ նորություն», «Շնորհավորում եմ, թող ամեն ինչ հարթ ընթանա», - գրել է երգչուհու հետեւորդները։

Նարգիզն արդեն երեք դուստր ունի, որոնք ծնվել են տարբեր տղամարդկանցից։



© NEWS.am STYLE