Ռեփեր A$AP Rocky-ին դատի է տվել

13:12   11 օգոստոսի, 2022

A$AP Rocky-ին դատի են տվել նախկին ընկեր Թերել Էֆրոնի վրա հարձակման եւ ծեծկռտուքի համար: Այս մասին հայտնում է TMZ-ը։ A$AP Mob-ի նախկին անդամը պնդում է, որ ռեփերը «մի քանի անգամ կրակել է իր վրա»: Ավելի վաղ A$AP Rocky-ին ոստիկանությունը ձերբակալել էր կրակոցների գործով, բայց ազատ է արձակվել 550,000 դոլար գրավի դիմաց:

Լրագրողների ձեռքն ընկած հայցի համաձայն՝ Թերել Էֆրոնը պնդում է, որ A$AP Rocky-ն նոյեմբերի 6-ին Հոլիվուդում հանդիպում է կազմակերպել՝ իր եւ Էֆրոնի միջեւ թյուրիմացությունները հարթելու համար, որոնք ի վերջո հանգեցրել են կրակոցներին։ Դատելով տուժողի խոսքերից՝ նա վնասվածք է ստացել։ Այժմ նա ռեփերից փոխհատուցում է պահանջում՝ դեպքից տուժածը դեռ հուզական սթրեսի մեջ է։

Աղբյուրը՝ Peopletalk

 



© NEWS.am STYLE