«Ինձ համար շատ դժվար էին ամուսնության առաջին երկու տարիները»․ Լուսինե Թովմասյանը՝ ամուսնության ընթացքում կրիտիկական պահերի մասին

11:43   11 օգոստոսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին։

Լուսինե-Թովմասյան-14.jpg (302 KB)

Նրանցից մեկը գեղեցկուհուց հետաքրքրվել է, թե ամուսնության ընթացքում եղե՞լ են կրիտիկական պահեր։ Լուսինեն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել, որին կից պատասխանել է․ «Կարծում եմ՝ բոլոր ամուսնացած զույգերի մոտ այդ պահը կամ պահերը լինում են։ Մենք էլ բացառություն չենք այս հարցում։ Իհարկե եղել են եւ ոչ մեկ անգամ։ Ինձ համար շատ դժվար էին ամուսնության առաջին երկու տարիները, եթե անկեղծ»։

298202993_1091956788109271_4186681806813375220_n.jpg (339 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն կրում էր սեւ բլուզ, որը համադրել էր ջինսե տաբատի հետ։ Նրա կերպարն ամբողջական էին դարձնում արեւային ակնոցն ու գլխակապը։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում երիտասարդ մայրիկը կիսվել էր կիպրոսյան հանգստի առավելություններով․ «Ուզում եմ կիսվել Ձեզ հետ իմ Կիպրոսի հանգստի մասին։

Արդեն երկրորդ տարին է, ինչ գալիս ենք Կիպրոս և վարձակալում ենք բնակարան, որովհետև շատ մոտ է ( թռիչքը տևում է 2 ժամ )։ Ծովը ուղղակի հրաշալի է։ Երեխաների հետ և հատկապես փոքրերի, ավելի հարմար է բնակարանում անցկացնել մեկ ամիս հանգիստը քան հյուրանոցում։ Այստեղ պատրաստում ենք, խաղում ենք, լվանում ենք հենց այնպես, ինչպես տանը։

Ծովը բնակարանին շատ մոտ է. փողոցը անցնում ես և արդեն ափին ես։ Կողքին մեծ սուպերմարկետ կա, որտեղից կարող ես գտնել ամեն ինչ թարմ։ Մի խոսքով ամեն ինչ շատ հարմարավետ է։ Հավատացեք ուրիշ ոչինչ պետք չի լիարժեք հանգստի համար»։



© NEWS.am STYLE