«Լավ օր»․ ինչ հանդերձանք է ընտրում Աննա Թովմասյանը երեկոյան կերպարի համար

18:42   11 օգոստոսի, 2022

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան կերպարում։

Աննա-Թովմասյան-14.jpg (72 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգիչ Արամեի կինը կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է սեւ երկարափեշ կիսաշրջազգեստի հետ։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում բարձրակրունկները, զարդերն ու փոքրիկ պայուսակը։ «Լավ օր», - հրապարակումը կարճ մակագրել է Աննան, իսկ հետեւորդները շտապել են դրական խոսքեր ուղղել նրան։

Աննա-Թովմասյան-13.jpg (176 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասար մայրիկը կրում էր ծաղկավոր պրինտով զգեստ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացրել էին զարդերը։ «Կյանքում առաջին անգամ Արամեն ասաց, որ ես սիրուն եմ (makeup-ից հետո)։ Նա չի սիրում, երբ ինձ դիմահարդարում են», - հրապարակումը հումորով մեկնաբանել էր Աննա։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել Աննային․ «Անիրական»։



© NEWS.am STYLE