Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի հարսանիքը տեղի կունենա Հայաստանում

14:01   11 օգոստոսի, 2022

Դերասաններ Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանը օգոստոսի վերջին կամուսնանան Հայաստանում։ Զույգի ընկերների խոսքով՝ Զեփյուռը կվերցնի ամուսնու ազգանունը։

«Պաշան Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող դերասաններից է, նրա նկարահանման մեկ օրն արժե 500 հազար ռուբլի, բայց նրա ծախսերը շատ են։ Այնուամենայնիվ, դեռ պետք է վճարի երեխաների համար ապրուստավճար՝ ամսական 100 հազար ռուբլի երկու երեխայի համար: Հարսանիքը թանկ հաճույք է, այժն նա  մտածում է՝ ինչպես նվազագույնի հասցնի ծախսերը, քանի որ Զեփյուռը մեծ ընտանիք ունի», - պատմել են զույգի ընկերները։

Առաջին անգամ մայիսին շրջանառվեցին լուրեր, որ Պավելը երկրորդ անգամ է ամուսնացել։ Այն ժամանակ համացանցում նույնիսկ ամուսնության  փաստաթուղթ էր հայտնվել, բայց շատերը որոշեցին, որ դա կեղծ է։

 



© NEWS.am STYLE