Սլացիկ կազմվածք, լողազգեստ․ Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի ծովափնյա կերպարը

20:41   11 օգոստոսի, 2022

Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ծովափնյա կերպարը։

Ռուբինա-Խանզադյան-6.jpg (189 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում մոդելը սեւ լողազգեստ է կրում, որն էլ ավելի ա ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Նրա մազերը հավաքված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում ծղոտե լայնեզր գլխարկը։

Ռուբինա Խանզադյան

Ավելի վաղ հրապարակված կադրում Ռուբինան սեւ հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու բնական դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Օգտատերերը շտապել էին նրան դրական խոսքեր ուղղել․ «Բնական գեղեցկություն»։



© NEWS.am STYLE