«Գահերի խաղի» հեղինակին հեռացրել են վերջին եթերաշրջանի աշխատանքից

17:12   11 օգոստոսի, 2022

Գրող Ջորջ Մարտինը, ում գրքերը հիմք են հանդիսացել «Գահերի խաղի» համար, բացահայտել է HBO-ի հետ իր աշխատանքի մանրամասները։ Նրանք համագործակցում են Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» գրքերի շարքի էկրանիզացիայի շրջանակներում։

Մարտինը բողոքել է, որ իրեն գործնականում հեռացրել են նախագծի վերջին եթերաշրջանների աշխատանքից։ Միեւնույն ժամանակ գրողը հիշեցրել է, որ սկզբում մասնակցել է դերասանների քասթինգին եւ սցենարի մշակմանը։

«Հինգերորդ ւ վեցերորդ, ու հատկապես յոթերորդ ու ութերորդ սեզոններից, ես գործնականում դուրս եմ մնացել», - նշել է Մարտինը:

Ինչ վերաբերում է գրքերին, ապա, ըստ Մարտինի, դրա ավարտը կապ չունի սերիալի հետ, սակայն հեղինակը չի հայտնել հաջորդ մասի թողարկման ստույգ ամսաթիվը։



© NEWS.am STYLE