Ալեք Բոլդուինը եւ Օլգա Կուրիլենկոն կնկարահանվեն լրտեսական թրիլլերում

18:12   11 օգոստոսի, 2022

Դերասաններ Օլգա Կուրիլենկոն եւ Ալեք Բոլդուինը մասնակցել են Ջեսսի Ջոնսոնի «Chief of Station» ֆիլմի նկարահանումներին։ Այն լրտեսական թրիլլերի ժանրում է, հայտնում է Deadline-ը։

Ֆիլմի ռեժիսորը Ջեսսի Վ. Ջոնսոնն է, սցենարի հեղինակը՝ Ջորջ Մահաֆֆին։ Այն կպատմի ԿՀՎ վարչության պետի մասին, ով իմացել է, որ կնոջ մահը պատահականություն չի եղել։

«Մենք աներեւակայելի ոգեւորված ենք Ջեսսի հետ Ալեքի ու Օլգայի հետ համատեղ այս վեհ եւ բազմաշերտ միջազգային ֆիլմով», - ասել է պրոդյուսեր Սթիվ Լի Ջոնսը:

 



© NEWS.am STYLE