Ագաթա Մուցենիեցեն պատմել է Ռուսաստանի հետ Էստոնիայի սահմանին առաջացած դժվարությունների մասին

16:24   11 օգոստոսի, 2022

Դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն պատմել է Ռուսաստան մուտք գործելու դժվարությունների մասին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Մեքենաները սկսում են անցնել, արագ են ընթանում, հետո միանգամից բոլորը մեկուկես ժամ խցանման մեջ են հայտնվում: Ոչ մեկի թույլ չեն տալիս անցնել, կարմիր լույս է վառվում։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է կատարվում։ Անհասկանալի է։ Հիմարություն», - բողոքել է Մուցենիեցեն։

Երկու ժամ անց Պավել Պրիլուչնիի նախկին կնոջն այնուամենայնիվ հաջողվում է հատել սահմանը եւ վերադառնալ Մոսկվա։



© NEWS.am STYLE