«Տրամադրության գույնը կանաչ է»․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը Մադրիդից

21:42   11 օգոստոսի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր հանգիստն անցկացնում է Մադրիդում, որտեղից հետեւորդների հետ կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։

Աստղիկ-Սաֆարյան-14.jpg (312 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված նոր կադրերում երգչուհին ամառային հմայիչ կերպարում է։ Նա կրում է կանաչ գույնի հանդերձանք, որը հաջողությամբ համադրել է նույն երանգի լայնեզր գլխարկի, նորաձեւ պայուսակի հետ։

Աստղիկ-Սաֆարյան-13.jpg (365 KB)

Օրես հրապարակված լուսանկարում երգչուհին ամառային կերպարում էր։ Նա կրում էր սպիտակ գույնի տոպ, որը համադրել էր նույն երանգի կիսաշրջազգեստի եւ կարմիր կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում կարմիր կոշիկները։ «Մադրիդում», - մեկնաբանությունների հատվածում կարճ գրել էր Աստղիկը։   



© NEWS.am STYLE