Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը տեսանյութ է հրապարակել, որում երգչուհին վիճում է որդիների հետ

19:12   11 օգոստոսի, 2022

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ ֆիքսված է, թե ինչպես է նախկին կինը բղավում իրենց որդիների՝ Շոնի եւ Ջեյդենի վրա։ Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բրիթնին ասել է, որ նա լավ հայր չէ եւ Instagram-ում քննադատել է նախկին ամուսնուն։  

Տեսահոլովակում արտիստուհին նրանց հետ հարաբերություններ է պարզում՝ հորդորելով հարգել իրեն, ինչպես նաեւ հիշեցնում է, որ նրանք իր տանը են։

Տեսահոլովակի նկարագրության մեջ Ֆեդերալայնը հորդորել է երգչուհու երկրպագուներին դադարել բացասաբար խոսել իրենց ընդհանուր երեխաների մասին, ովքեր այս պահին դադարել են շփվել իրենց մոր հետ։ Նա նաեւ հայտարարել է, որ սուտ են տեղեկությունները, թե Սփիրսի որդիները երբեք չեն ցանկացել ժամանակ անցկացնել երգչուհու հետ։

«Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել ու թույլ տալ, որ իմ որդիներին այս կերպ մեղադրեն այն ամենից հետո, ինչի միջով նրանք ստիպված են եղել անցել: Ուստի մենք որոշել ենք ձեզ ցույց տալ այս տեսանյութերը, որպեսզի դադարենք տարածել սուտը»,- գրել է կատարողի նախկին ամուսինը։

 



© NEWS.am STYLE