«Տիկնիկ»․ Հռիփսիմե Հակոբյանի շքեղ լուքը

22:47   11 օգոստոսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Հռիփսիմե-Հակոբյան-11.jpg (149 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում Հռիփսիմեն կրում է սեւ գույնի զգեստ, որը համադրել է վառ երանգի ոճային բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվությունը տվել է ընդգծված շպարին։ Հրապարակումը երգչուհին չի մակագրել, սակայն հետեւորդները շտապել են բազմաթիվ դրական խոսքեր ուղղել նրան․ «Տիկնիկ», «գեղեցկուհի»։

Հռիփսիմե-Հակոբյան-10.jpg (244 KB)

Օրերս հրապարակված լուսանկարում ամուսինները ջերմ գրկախառնված էին։ Հռիփսիմեն երեկոյան շքեղ կերպարում էր․ կրում էր կանաչ եւ սեւ գույների համադրությամբ բլուզ, որը համադրել էր տաբատի եւ բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Հրապարակումը երգչուհին չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել զույգին․ «Սեր», «գեղեցիկ զույգ»։



© NEWS.am STYLE