2022 թվականի ամառվա ամենանորաձեւ պրինտները. 5 տարբերակ յուրաքանչյուր կազմվածքի համար (ֆոտո)

17:41   11 օգոստոսի, 2022

«Զեբրա»

cacee7cd0e3058b777f2b961549aaeb1_cropped_666x882.jpg (122 KB)

Կենդանական պրինտը մի քանի սեզոն անընդմեջ չի լքում հիմնական թրենդների շարքերը. փոխվել է միայն դրա տեսքը։ Ի տարբերություն կենդանական այլ նախշերի, սա ավելի քիչ է աչքի ընկնում։ Այնպես որ ավելի ուշադիր եղեք այս պրինտի նկատմամբ, եթե պատրաստ չեք չափազանց սադրիչ տեսքի:

Գունավոր «ընձառյուծ»

14863.jpg (120 KB)

Ընձառյուծի պրինտը խաղային է եւ սազում է համարձակ բնույթ ունեցող անձանց։ Այս ամառ հատկապես ակտուալ է նախշի գունային «մեկնաբանությունը»։ Նախապատվությունը տվեք տաք վարդագույն կամ մուգ կապույտ երանգներին, բայց ավելի լավ է հրաժարվել նեոնային տարբերակներից՝ դրանք կարող են արժեզրկել կերպարը։

Ալիքներ

23804f7fdba8331a25748b55aaa0f3e3_cropped_666x868.jpg (127 KB)

Ալիքներով պրինտը կօգնի ծովափնյա տրամադրություն ստեղծել։ Խոսքը ոչ թե բնական երեւույթի ռեալիստական ​​պատկերման, այլ բազմերանգ աբստրակցիաների մասին է։ Դրանք հիանալի են նայվում ջինսերի վրա։ Նաեւ ալիքները հաջողությամբ լրացնում են թրենդային տոպերը։  

Մանր գունավոր զոլեր

cea440056ea4c4436047361fe880cbf6_cropped_666x833.jpg (101 KB)

Անցյալից մոռացված իրերն ակտիվ են վերադառնում՝ ձկնորսական սանդալներ, շրջված օձիքներ եւ փքված թեւերով բլուզներ։ Այս ամառ թրենդային պրինտների շարքում կարելի է գտնել զոլավորը, ինչպես մանկական շապիկների վրա են լինում։ Խոսքն ավելի փոքր նախշի մասին է, որն, ի տարբերություն լայն զոլերի են գիրացնի։ Գույներ ընտրելիս նախապատվությունը տվեք խաղային լուծումներին՝ որքան բազմազան լինեն երանգները, այնքան լավ։

Վանդակավոր

469a6669d40f8ba1687c7232e4f57ccc_cropped_666x832.jpg (130 KB)

Տարտանը փոխարինվել է վիշի վանդակով, իսկ ամառային զգեստապահարանում այն ​​հնարավորինս ներդաշնակ տեսք ունի։ Այս պրինտը հարմար է ֆրանսիական ոճով ռոմանտիկ կերպարների համար։ Իզուր չէր, որ Բրիջիթ Բարդոն ամուսնացավ նմանատիպ նախշով զգեստով։ Մի վախեցեք չափն անցնելուց։ Այն հիանալի տեսք կունենա ինչպես կիսաշրջազգեստների, այնպես էլ կոստյումների վրա:

Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE