Միսի Էլիոթի պատվին հայրենի քաղաքում փողոց կանվանակոչվի

23:32   11 օգոստոսի, 2022

Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ Ինչպես հայտնում է Billboard-ը, 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։

Փողոցում, որը նախկինում հայտնի էր որպես Մաքլին-սթրիթ, գտնվում են Victory Crossing առեւտրի կենտրոնը, Tidewater համայնքային քոլեջը եւ Portsmouth Rivers կառուցվող խաղատունը:

 

Աղբյուրը՝ Intermedia

 



© NEWS.am STYLE