«Միասին ավելի երկար ճանապարհ ենք անցել, քան կողքից հնարավոր էր պատկերացնել»․ Տաթեւիկ Ադումյանն՝ ամուսնու հետ

10:47   12 օգոստոսի, 2022

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

298714886_1069835500317416_2881333369025693981_n(1).jpg (281 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Աթենքում։ Տաթեւիկը սպորտային կերպարում է։ Նա կրում է սեւ տոպ, որը համադրել է ջինսե տաբատի եւ սպորտային կոշիկների հետ։ Նրա կերպարն ամբողջական է դարձրել գլխարկը։ Ամուսինները ջերմ ժպտում են։ «Ձեռքբերումը ոչ թե ամուսնանալն է, այլ` ընտանիքը պահպանելը։

Միասին ավելի երկար ճանապարհ ենք անցել, քան կողքից հնարավոր էր պատկերացնել։

Ի դեպ՝ ժպիտների նմանությունը բեմադրված չէ))) Փաստորեն մեծերը ճիշտ էին ասում, որ ամուսինները տարիների ընթացքում նմանվում են իրար…», - ջերմ հրապարակումը մակագրել է Տաթեւիկը։



© NEWS.am STYLE